Բաքվում հունիսի 30-ին շարունակվել է հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի գործով դատավարությունը, որոնք գերեվարվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Երեւանում եւ Վաշինգտոնում տեղակայված երկու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել շուրջ հարյուր հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր։
Բաքվում հունիսի 30-ին շարունակվել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վերջիններիս պնդմամբ Դուբակովը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հանդես է եկել հայկական կողմի օգտին։
Բաքվի դատարանում հունիսի 29-ին շարունակվել է 13 հայ գերիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությոնների իրականացման մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվի դատարանում շարունակվում է 14 հայ գերիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությոնների և այլ հանցագործությունների իրականացման մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արտահանձման մասին եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ եթե անձի նկատմամբ քրեական դատավարության կարգով ընթանում է դատական գործընթաց ու կայացվելու է դատավճիռ, ապա հնարավոր է, որ տվյալ անձը կամ անձինք արտահանձնվեն իրենց հայրենի երկիր։
Ադրբեջանի իշխանության՝ հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմնարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպիտ խախտումներով։
Դատական երկրորդ նիստի ժամանակ դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե հաստատվի նրանց առաջադրված մեղադրանքը, ապա գերիներին սպառնում է 14-20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Հունիսի 23-ի երեկոյան հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ։